Էս նամակներն էսօր հանձնեցի Անգլիայի ու Իտալիայի դեսպանատներին: Ասացին՝ կհասնի: 
Կհասնի կամ չէ:

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին

Ձերդ գերազանցություն, դիմում եմ ձեզ՝ Մեծ Բրիտանիայի Անգլիկան եկեղեցու առաջնորդին:
2015 թ. ապրլի 24-ին Անգլիայի թագավորական ընտանիքը Թուրքիայում տոնում էր Գալիպոլիում Թուրքիայի տարած հաղթանակը, որի օրը կապված չէ ապրիլի 24-ի հետ: Թեև պաշտոնապես չեք ընդունել, չեմ կասկածում, որ համոզված եք, թե Թուրքիայում հայերի ու մյուս քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ ցեղասպանություն է իրականացվել: Այդ օրը Ձեր ընտանիքը դահիճի մոտ էր, դրանով քաջալերում էր ցեղասպանին ու նաև քաջալերում էր ապագա ցեղասպանությունները, որոնք հղանում են այսօր՝ այսօրվա ոճրագործ կառավարությունների մեջ:
Ոչ մի քաղաքական կամ նյութական շահ չի կարող արդարացնել կրոնական առաջնորդի այդպիսի բարոյական դիրքորոշումը:
Երկու կրոնական առաջնորդ՝ երկու հակադիր դիրքորոշում: Ի նկատի ունեմ Ֆրանցիսկոս II Մեծ Պապի դիրքորոշումը:
Ի հակադրություն Ձեզ՝ նա իր քայլով շատ մեծ խոչընդոտ է ստեղծում ապագա ցեղասպանությունների համար:
Ցեղասպանության վտանգը միշտ առկա կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այնպիսի ազդեցիկ հասատատություն, ինչպիսին է Անգլիական թագավորական գահը, քաջալերում է ցեղասպան պետություններին:

---------------------------------------------------------------------------

Հռոմի Մեծ Պապ Ֆրանցիսկոս II-ին

Վեհափառ տեր, Սուրբ Պետրոսի տաճարում Ձեր մատուցած պատարագը՝ Թուրքիայում հայերի և մյուս ցեղասպանված քրիստոնյա փոքրամասնություններին նվիրված, և ապա ձեր կոչը, հորդորը՝ ուղղված մարդկությանը, ազդեցիկ խոչընդոտ է ապագա ցեղասպանությունների ճանապարհին: Այն, անկասկած, միլիոնավոր կյանքեր է փրկելու, ավելացնելու է բարին աշխարհի մեջ:
Թող Աստված օրհնի Ձեզ, իսկ Դուք էլ օրհնեցեք մեզ:
Համբուրում եմ Ձեր սուրբ աջը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել