Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված Հռոմի պապի կողմից մատուցած պատարագը, և մանավանդ ցեղասպանություն բառի օգտագործումը մի տեսակ ստվերում թողեց մեկ այլ շատ կարևոր հանգամանք՝ Նարեկացու սրբացումը: Հետաքրքիր է, որ համաշխարհային մակարդակով Նարեկացու Մատյանն ընդունվում, գնահատվում, ներկայացվում է որպես բացառիկ, նմանը չունեցող մի միջոց, հաղորդակցության միջոց տիեզերքի, աստծո, արարչի հետ, մինչդեռ այն մեզանում դեռ դպրոցական մակարդակով ներկայացվում է որպես սոսկ գրական ստեղծագործություն: Իրականում Նարեկացին և հատկապես Մատյան ողբերգության ստեղծագործությունը դեռ նոր բացահայտումներ կունենա ժամանակակից գիտության լույսի ներքո: Իսկ նրա գեղարվեստական ձևն ու յուրահատուկ ոճը միայն խորացնում է, ավելի տպավորիչ ու նյութական է դարձնում երևույթը՝ ունենալով նաև բուժական ներգործություն թե մարմնական, թե հոգևոր առումով: Այն խոսքի ուժի ներգործության, աստծո, տիեզերքի և մարդ արարածի միջև կապի մի յուրահատուկ վերերկրային, վերզգացմունքային, դեռ նորանոր բացահայտումների ենթակա դրսևորում է՝ նմանը չունեցող մարդկային ողջ պատմության մեջ:
Ադրբեջանական նավթային գործոնի, թուրքական փափուկ բարձի դիվանագիտության ֆոնին այն դեպի արտաքին աշխարհ «արտահանվող» հզորագույն գիտական, փիլիսոփայական, ի վերջո բժշկական մի նորագույն մեթոդ է՝ իր բոլոր արժանիքներով և «արժեքով»: Համաշխարհային գիտական այս անսահմանափակ նվաճումների դարում դեռ մարդկությունը ի զորու չէ բուժելու շատ ու շատ մարդկային ախտ-հիվանդություններ, իսկ այն, որ հնուց ի վեր նույն ինքը Մատյանը՝ Նարեկ անվանմանբ բուժական առումով ուղղակի հրաշագործություններ է կատարել, ավելի քան ակնհայտ է: Պարձապես պետք է ըստ արժանվույն գնահատել ունեցած «հարստությունը» և կարողանալ այն մատուցել ըստ նշանակության:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/813456355412228?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել