Esem.am-ը գրում է.
ESem.am-ը շարունակում է ներկայացնել հայկական հեռուստաեթերի՝ հեռուստանովելների «Չ՛դերասան» դերասաններին :) Ստորև պարզիր, թե ովքեր են ընդգրկված այս շարքի չորրորդ մասում, ովքեր ևս դերասանական մասնագիտական կրթություն չունեն, սակայն ներկայանում են որպես դերասան:
Դավիթ Մարդյան
Դերասանական կրթություն չունեցող Դավիթ Մարդյանը տարիներ առաջ հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Դժվար ապրուստ» սերիալի` Ստյոպիկի դերով. նա որոշ ժամանակ հոգեբանություն է ուսումնասիրել: «Դժվար ապրուստը» սերիալում Դավիթի իր միակ դերակատարումը չունեցավ. նա վերջին երկու տարիներին ևս էկրաններին է. նկարահանվում էր «Հարազատ թշնամի» սերիալում` մարմնավորելով Վիտուսին:
Գայանե Ասլամազյան
Գայանե Ասլամազյանը սովորել է Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի արվեստի տեսության և պատմության բաժնում: Այժմ նա ոչ միայն ներկայանում է որպես հաղորդավարուհի, այլև նկարահանվում է տարբեր ֆիլմերում ու սերիալներում. դրանցից են «Լքյալները», «Վերջին ցանկություն», «Ուրիշ կինո», «Ուր է իմ տղամարդը», «Եզրագծից այն կողմ», «Խաղից դուրս» սերիալները, ինչպես նաև վերջերս մեծ էկրան բարձրացած «Անավարտ թռիչք» ֆիլմը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ