Fact.am-ը գրում է.
Դեյլ Քարնեգին իր «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գրքում ներկայացրել է այնպիսի պարզ կանոններ, որոնց կատարումը թույլ է տալիս մարդկանց հեշտությամբ շփվել նոր միջավայրում և ձեռք բերել ընկերներ: Քարնեգին արդյունավետ շփման հիմքում դնում էր անկեղծ հետաքրքրվածությունը միմյանց նկատմամբ:
- Անկեղծորեն հետաքրքրվեք ուրիշներով: Եթե ցանկանում եք բարեկամներ ձեռք բերել մարդկանց ողջունեք ուրախությամբ և խանդավառությամբ: Հիշե՛ք մարդիկ հետաքրքրվում են մեզանով այն ժամանակ, երբ մենք ենք նրանցով հետաքրքրվում:
- Ժպտացեք: Լավ տպավորություն թողնելու ամենապարզ միջոցը ժպիտն է: Այն ասում է . «Դուք ինձ դուր եք գալիս: Դուք երջանկացնում եք ինձ: Ես ուրախ եմ ձեզ տեսնել»: Ողջունեք ձեր բարեկամներին ժպիտով և յուրաքանչյուր ձեռքսեղմումի մեջ դրեք ձեր հոգին: Հիշե՛ք, ժպիտը մի ակնթարթ է տևում, բայց հիշողության մեջ մնում է հավերժ:
- Հիշեք, որ մարդու անունն ամենակարևոր բանն է ցանկացած լեզվով:
- Եղեք լավ ունկնդիր: Տվեք այնպիսի հարցեր, որոնց պատասխանելը դիմացինին հաճելի կլինի : Խրախուսեք նրան, որ պատմի իր և իր նվաճումների մասին:
- Խոսեք այն մասին, ինչը հետաքրքիր է ձեր զրուցակցին:
- Ներշնչեք ձեր զրուցակցին իր նշանակալիության գիտակցությունը և արեք այդ անկեղծորեն:Ցանկանում եք, որ ձեր իսկական արժանիքները գնահատվեն: Ցանկանում եք գիտակցել, որ ձեր փոքրիկ աշխարհում կարևոր նշանակություն ունեք: Մենք բոլորս էլ ցանկանում ենք: Այդ պատճառով էլ պետք է հետևեք ոսկե կանոնին և դիմացինին տաք այն, ինչ որ կուզենայիք ստանալ:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/2993
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել