Բաղադրությունը`

Խմորի համար 
Խմորիչ` 7 գ
Ալյուր` 2 բաժակ 
Ձու` 1 հատ 
Կարագ` 2 ճաշի գդալ 
Կաթ` ½ բաժակ 
Շաքարավազ` 1 թեյի գդալ 
Աղ


 
Լցոնի համար 
Տոմատի մածուկ` 250 գ 
Մաքրած միդիաներ` 500 գ 
Ծովախեցգետնի ձողիկներ` 100 գ 
Ձիթապտուղ` 10 հատ 
Մոցարելլա պանիր` 100 գ 
Համեմունքների խառնուրդ (օրեգանո, ռեհան, սև պղպեղ) 
Սպիտակ չոր գինի` ½ բաժակ 
Ձիթապտղի ձեթ` ըստ ճաշակի 
Կանաչ պղպեղ 

Պատրաստման եղանակը`

Հունցել խմորը` ավելացնելով կես բաժակ ջուր, երեսին ձեթ քսել: 
Ձեթապատ փայլաթիթեղը (фольга) տեղադրել թավայի մեջ, վրան դնել խմորի բարակ շերտը 
Միդիաների վրա ավելացնել գինի և տապակել 5-7 րոպե: 
Ծովախեցգետնի կտորները մանրացնել, պանիրը խոշոր կտրտել, ձիտապտուղները կիսել: 
Խմորը ծածկել համեմունքներով և 1 ճաշի գդալ ձեթով շաղախված տոմատի մածուկի բարակ շերտով: Դասավորել միդիաները, ծովախեցգետինը, ձիթապտուղն ու պանիրը: 
Պիցցայի մակերևույթին շաղ տալ մնացած համեմունքները և կարագը: Խմորի ծայրերին ձեթ քսել և թողնել 10 րոպե: Եփել ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանի տակ: 

Բարի՛ ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել