«Մտածելու տեղիք է տալիս»։
Գերմանացիները շատ խաղաղ դեմք ունեն, անչափ բարեհամբույր են ու իսկապես բարի, միշտ ժպտում են ու կատակում անծանոթների հետ, ես այսօր հասկացա, թե ինչու ...
Համբուրգը մեծ ու զարգացած քաղաք է, կարծես մխրճված լինի անտառի մեջ... Թե՛ կենտրոնում, թե՛ ծայրամասերում օդը բյուրեղյա մաքրություն ունի, ամենուրեք լսվում է թռչունների դայլայլը, կողքովդ վազվզող սկյուռիկները, գետերում լողացող բադիկները սովորական երևույթ են, ու, որքան էլ ծանր հոգեվիճակում լինես, երբ դուրս ես գալիս փողոց կամ թեկուզ պատուհանդ ես բացում, ծառերի առատությունը, մաքուր օդն ու ծտերի ծլվլոցը մի անասելի թեթևություն են բերում ու համոզում, որ կյանքը հիասքանչ է ու շարունակվում է....
Գերմանիաայում գործում է մի օրենք, որ դու անգամ քո սեփական տարածքում, քո հողամասում իրավունք չունես ծառ կտրելու. եթե ստիպված ես կտրել (ասենք՝ շինարարություն ես անում), պետությունը քեզ մեկ այլ տեղ տարածք է տրամադրում, որտեղ դու պարտավոր ես տնկել քո կտրած ծառերի եռապատիկը քո հաշվին:
Պետք չի մեգաուղեղ ունենալ էդպիսի պարզ բաներ մտածելու, որոշելու ու անելու համար...
Ասածս ի՞նչ է. Երևանում այս պահին կառուցվում է 2 եկեղեցի, վատ չի, բայց նվաստիս կարծիքով՝ ավելի աստվածահաճո գործ կլիներ ծառեր տնկել, կանաչապատել Երևանը՝ հոգ տանելով քաղաքացիների առողջության, երեխաների առողջ ու գեղագիտական դաստիարակության, քաղաքի բնական գեղեցկության մասին...
Հ.Գ. Շատերս ենք մտածում, թե ինչու են հիվանդություններն այսքան շատացել մեր երկրում.... Այստեղ՝ հիվանդանոցում, 2 ամսվա ընթացքում գրեթե չեմ հանդիպել երիտասարդ գերմանացու, ճնշող մեծամասնությունը ծերեր են...
Մտածեք այս մասին...