Տենց «հայեր» ու տենց «լրագրողներ» կան, որ ցանկացած միջոցառման գնում են միայն ինչ-որ վատ բաներ գտնելու, տեսնելու ու դրա մասին իրենց «հեղինակային» կարծիքները գրառումներով և հոդվածներով արտահայտելու համար:
Ասենք գնում են ջահերով երթին ու նկատում են ՄԻԱՅՆ հռհռալով քայլող մեկ կամ մի քանի խումբ լակոտների, կամ լսում են միայն «ուտում ենք թուրքի գլուխ, խմում ենք թուրքի արյուն» արտահայտությունները, ֆիքսվում են Թուրքիայի դրոշը վառելու վրա ու երբեք, ԵՐԲԵՔ չեն նկատում, ասենք, արցունքն աչքերին դեպի հուշահամալիր քայլող սփյուռքահայ կանանց, չեն նկատում անվասայլակով եղբոր և մայրիկի ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդ բարձրացող հաշմանդամին, չեն լսում իր ուսերին նստած թոռնիկին ուր և ինչու գնալու մասին պատմող պապիկի պատմությունը, չեն ֆիքսվում ջահերով երթին մասնակցող բազմաթիվ արտասահմանցիների վրա, «չեն գիտակցում», որ այլ երկրում այսքան մարդաշատ երթն այսքան խաղաղ չէր անցնի, ու դրոշից զատ հարյուրավոր մեքենաներ կայրվեին:
Իրենք չեն նկատում, թուրքի նման հայի արածների մեջ նրանք փնտրում են միայն վատը, միայն շատ վատը:
Հ. Գ. Ջահերով երթի ժամանակ ես նկարել եմ պարկապզուկ նվագելով բարձրացող շոտլանդացու և «գինի լից»-ը երգող երեխայի, ու երկու տեսանյութերն էլ հավանության արժանացան ու շատերի կողմից տարածվեցին, ու դա ապացուցում ա, որ ոչ բոլորն են «սիրում» միայն բացասականը տարածել և կարդալ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել