Նեպալում երկրաշարժից հետո զոհերի թիվը հասել է 3218-ի, և ավելի քան 6500 մարդ է վիրավորվել: Այս մասին հաղորդում է agence France-Presse-ը:
Ապրիլի 25-ին Նեպալում տեղի էր ունեցել 7,9 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով լրջորեն տուժել է երկրի մայրաքաղաք Կատմանդուն, ինչպես նաև հարակից խիտ բնակեցված տարածքները:
Էպիկենտրոնը գտնվել է Կատմանդուից 82 կմ հեռավորության վրա դեպի հյուսիս-արևմուտք:
Կատմանդուի կենտրոնական հատվածում ավերվել են վարչական շենքեր և բնակելի տներ: Ուժեղ ցնցումներից փլուզվել է Ջարահարա պատմական աշտարակը, որի բարձրությունը 63 մետր է: Ստորերկրյա ալիքները հասել են մինչև Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելի, որն էպիկենտրոնից հեռու է մոտ 500 կմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zhora.grigoryan/posts/821120841308236?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել