Fact.am-ը գրում է.
Երջանկության 6 կանոն Լիզա Բուրբոյից.
- Կրեք վառ երանգի զգեստ: Մռայլ երանգները ստիպում են շրջապատի մարդկանց չհաղորդակցվել Ձեզ հետ:
- Օգտագործեք շատ ջուր: Հեղուկը օգնում է առույգ պահել մարմինը:
- Զգոն եղեք մտքերիդ հանդեպ: Մտքերը գործողության և հույզերի սկիզբն են: Ղեկավարելով միտքը ղեկավարում եք Ձեր վարքը:
- Զարգացրեք գեղեցիկը տեսնելու ունակությունը: Գեղեցիկ վայրեր տեսնելու համար բնավ էլ պարտադիր չէ մեկնել տարբեր երկրներ: Բավարար է նաև նկատել սեփական քաղաքի գեղեցկությունը:
- Մի ընդունեք կյանքը չափազանց լուրջ: Սովորեք բաց թողնել մարդկանց, ծիծաղեք ինքներդ ձեզ վրա, հիշեք, անընդհատ վերահսկել կյանքը և այն պլանավորել հնարավոր չէ: Երբեմն հոսանքի հետ լողացեք և հետևեք իրավիճակին:
- Չհանձնվեք: Եթե Ձեր ցանկությունները չեն իրականացել կամ ժամանակը չէ, կամ էլ ավելի լավ տարբերակ է ձեզ սպասվում: Ինչ էլ, որ լինի նպատակասլաց և աշխատասեր մարդը միշտ էլ հասնում է իր նպատակին: Իսկ ճանապարհին հանդիպող խոչընդոտները միայն նրան օգնում են դառնալով կյանքի փորձեր:
Նյութի աղբյուր՝ http://fact.am/archives/58904
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել