Newsline.am-ը գրում է.
Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Նեպալին՝ այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` այդ մասին ասվում է ԵՄ և Եվրահանձնաժողովի արտաքին քաղաքական ծառայությունների համատեղ հայտարարություններում։
«Այս հումանիտար արտակարգ իրավիճակ է, որը պահանջում է միջազգային համակարգված աջակցություն, որը պատարստ է ցուցաբերել ԵՄ-ն։ Մենք նույնպես ուսումնասիրելու ենք իրավիճակը, օգնության միջոցները, որպեսզի Նեպալը կարողանա հաղթահարել երկրաշարժի հետևանքները: Քննարկվում է նաև Նեպալին բյուջետային միջոցներ հատկացնելու հարցը»,- ասվում է հայտարարության մեջ»:
Հիշեցնենք, որ այսօր Նեպալում 7,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով լրջորեն տուժել է երկրի մայրաքաղաք Կատմանդուն ու խիտ բնակեցված տարածքները: Հնդկական The Times of India-ի տեղեկացմամբ` զոհվածների թիվը հասնում է 1500-ի: