Չէի ուզում այս թեմայով խոսել, բայց երևի թե պետք է:

Մի քանի տեղ նկատել եմ, որ անհաջող փորձեր են կատարվում ինչ որ մի կերպ սպիտակեցնել Օբամայի ադմինիստրացիայի պահվածքը, էլ իր ուղարկված ֆինասների նախարարը երկրորդն է թե երրորդը, էլ ԱՄՆ շահերից են խոսում արդարացնելով Օբամային, 130 000-նոց երթը Հոլիվուդում և այլն, և այլն:

Պետք չէ դա անել, մի պաշտպանեք: Զավեշտալի է ուղղակի:

Այս քանի օրը ով եղել է մեր կողքին, ով հայերի կատարվածը իր բառերով է անվանել, բոլորին հալալ ա:

Եվ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Ավաքովին է հալալ, և Դոնեցկի հանրապետության ղեկավարին է հալալ, և ընդդիմադիր Նավալնուն է հալալ, և Ռաշա Թուդեյ -ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին է հալալ, և Գարրի Կասպարովին է հալալ, և Սոլովյովին է հալալ, և Գերմանիայի նախագահին է հալալ, և Ռուսաստանի նախագահին է հալալ, և Ֆրանսիայի նախագահին և Սերբիայի նախագահին, բոլորին, կարելի է թվարկել անվերջ:
Երկու օրվա ֆեյսբուքս վկա:

Եթե Օբաման գերադասեց կրկին իր տված խոստումը դրժել և Հայաստան ուղղարկեց ԱՄՆ-ի միայն 6-երրորդ դեմքին, իսկ արքայազն Չարլզը մեկնեց տոնկատարույթւոնների Թուրքիա, դա իրենց ընտրույթունն է, որը շատերը և ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում չընդունեցին և քննադատեցին, ընդ որում իրենց հիմնական ԶԼՄներում: Մեղքը իրենց խղճին է մնալու, այնքան մինչև հասկանան, որ Ամենաբարձյալին պատասխան են տալու և այնտեղ արդարանալը անիմաստ է լինելու:

Բայց արդարացնել իրենց, փորձել նույն նժարի վրա դնել իրենց լռելը կամ չասելը ասողների ու այստեղ եկածների հետ իմ կարծիքով պետք չի: Այսպիսով դուք ինքներդ իրենց ասում եք."Շարունակեք լռել, շարունակեք խաբել, դուք այստեղ միևնույն է այդ հարցով աջակից ունեք":

Պետք չէ: Հաստատ պետք չէ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել