Արդեն վաղուց շշուկներ են պտտվում, որ Նեյմարի հարցով Բարսան ու Սանտոսը համաձայնություն են ձեռք բերել: Այժմ հենց Բարսայի պաշտոնական կայքում այդ գործարքի մասին հիշատակվել է:
Բարսելոնան ամեն տարի ամփոփում է ակումբի գործունեությունը: 2011/2012 մրցաշրջանի պաշտոնական հաշվետվության 178 - րդ էջում հիշատակվում է Նեյմարի տրանսֆերի մասին:
Մասնավորապես, հաշվետվությունում գրված է. "2012 թվականի հունիսի 30 - ին ակումբը 40 մլն եվրոյով վաղաժամկետ գնման համաձայնության է եկել: Այդ համաձայնության հետ կապված, ակումբն արդեն վճարել է 10 մլն եվրո":
Ճիշտ է, Նեյմարի անունը չի նշվում պաշտոնական գրության մեջ, սակայն գործարքի պայմանները կետ առ կետ համապատասխանում են ամռանը բրազիլիական և իսպանական մամուլում պտտվող լուրերին:
Եթե հաշվի առնենք, որ Սանտոսի հարձակվողի պայմանագիրն ավարտվում է 2014 թվականին, պարզ է դառնում, որ 2013 թվականին է Նեյմարը տեղափոխվելու Կատալոնիայի մայրաքաղաք:
Հիշեցնենք, որ դեռ 2011 թվականի ամռանը բոլորը Նեյմարին ուղարկում էին Մադրիդի Ռեալ, սակայն երբ գործին խառնվեց անձամբ Սանդրո Ռոսելը, իրավիճակը 180 աստճանով շրջվեց կատալոնական ակումբի օգտին:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Rafael.Melqonyan/posts/434217389969103
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել