19-րդ դարի վերջում քրեական հանցագործների մոտ այն տեսակետն էր տարածված, որ զոհի աչքերում կարելի է տեսնել մարդասպանի դեմքը:
Ամերիկացի հոգեբանների փորձը ցույց է տվել, որ մեր աչքերն իրականում դեմքերը հիշելու բացառիկ ունակություն ունեն, իհարկե ոչ լուսանկարչական ճշգրտությամբ:
Հոգեբանները փորձն իրականացրել են ուսանողների վրա: Սկզբում նրանք ուսանողներին առաջարկել են դիտել 36 դիմանկար: Դրանից հետո յուրաքանչյուր նկար ենթարկվել է փոփոխության մինչև անճանաչելիության աստիճան, սակայն անփոփոխ են մնացել հիմնական համարվող դիմագծերը: Դրանից հետո փորձի յուրաքանչյուր մասնակցին առաջարկել են մի քանի անգամ նայել երեքական լուսանկար, որոնց թվում եղել են նաև նրանք, որոնք փոփոխության են ենթարկվել: Մինչ փորձի մասնակիցները պատկերներն ուսումնասիրել են, հետազոտողները հետևել են նրանց հայացքների ուղղությանը: Նրանց հետաքրքրում էր, թե որ պատկերն առաջինն ուշադրություն կգրավի և փորձարկման ենթարկվողներից ով ավելի երկար կդիտարկի այն:
Պարզվել է, որ չնայած ուժեղ կերպարանափոխություններին, աչքերն անսխալ կերպով կանգ էին առնում ծանոթ դեմքերին: Եթե մարդն այլ ընտրություն էր կատարում ,ապա աչքերն ավելի սևեռված էին սկսում դիտարկել իբր ծանոթ նկարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: