Ցանկանո՞ւմ եք երջանիկ լինել: Դրա համար բազմաթիվ միջոցներ կան, փորձե՛ք կիրառել առաջարկվող 17 գաղտնիքներից գոնե մեկը.
1. Մոռացե՛ք անցյալը
Դուք երջանիկ չեք լինի, եթե շարունակեք կրել անցյալի ծանրությունը: Դուք սխալ ե՞ք գործել: Դուք ունեցե՞լ եք ահավոր փորձ: Ինչպես էլ որ եղել է, համենայն դեպս դուք պետք է ազատվեք դրանից: Դուք չեք կարող փոխել անցյալը, ուստի ավելի լավ է կենտրոնանալ ներկայի վրա:
2. Պատասխանատվությո՛ւն կրեք ձեր կյանքի համար
Երջանիկ լինելու համար պետք է ազատ լինել, ազատ լինել ընտրության մեջ: Անկախ այն հանգամանքից, թե որքան ծանր է իրավիճակը, դուք պետք է ինքներդ որոշեք, թե ինչպես գործել: Եվ այդ ընտրության պատասխանատվությունը կրե՛ք միայն ինքներդ: Ձեր անհաջողությունների համար մի՛ մեղադրեք ուրիշներին:
3. Հաստատե՛ք հարաբերություններ
Հարաբերությունների միջոցով մենք կարող ենք զգալ, թե որն է կյանքում իրական երջանկությունը: Պատճառը պարզ է. միայն հարաբերությունների միջոցով մենք կարող ենք սիրել և լինել սիրված: Սերը պետք է դառնա ձեր առաջնային նպատակը:
4. Մի՛ եղեք սահմանափակ
Որքան շատ գիտելիք ունեք և որքան շատ բան եք կարողանում անել, դուք շավ ավելի հետաքրքիր եք և՛ ձեզ համար, և՛ շրջապատի: Երբեք մի՛ հրաժարվեք նոր բան սովորելուց: Նոր բացահայտումները և ձեռքբերումները ձեզ երջանիկ կդարձնեն:
5. Ինքներդ ստեղծե՛ք
Որոշե՛ք ձեր սկզբունքները և գործե՛ք դրանց համապատասխան: Միայն այդպես դուք հավատարիմ կլինեք ինքներդ ձեզ:
6. Մի՛ կեղծեք ձեզ
Չարժե ապրել ուրիշի կյանքով, որպեսզի արդարացնել որևէ մեկի հույսերը: Մարդիկ կարող են սպասել ձեզնից ամեն ինչ, մի՛ ենթարկվեք նրանց կամքին, դա ձեզ երջանիկ չի դարձնի:
7. Որոշե՛ք ձեր կյանքի նպատակը
Երջանիկ լինելու համար դուք կյանքում պետք է նպատակ ունենաք: Հակառակ դեպքում դուք ցրված և անուշադիր կլինեք:
8. Գնահատե՛ք այն, ինչ ունեք
Երջանիկ լինելը հեշտ է, եթե դուք շնորհակալ եք: Ցավոք, տեսնել այն, ինչ մենք ունենք, ավելի դժվար է, քան տեսնել այն, ինչ չունենք:
9. Դրական մտածե՛ք
Երջանիկ մարդիկ ոչ մի րոպե չեն ունենում վատ մտքեր: Նրանք ամեն ինչին դրական են նայում, որքան էլ իրավիճակը վատ լինի:
10. Ստեղծագործե՛ք
Ստեղծագործությունը ուժ է տալիս և տեղափոխում ձեզ դրական միջավայր, դուք ուղղակի չեք նկատում շրաջկա անհաջողությունները:
11. Սկսե՛ք նրանից, ինչը դուք արդեն ունեք:
Երջանիկ մարդը չի սպասում ողջ կյանքը աշխատավարձի որոշակի մակարդակի կամ բարձր պաշտոնների, որպեսզի երջանիկ լինի: Ուրախանալ կարելի է այն ամենի համար, ինչ արդեն ունեք: Հիմարը երջանկությունը փնտրում է սարերի հետևում, իսկ խելացին` ոտքերի տակ (Ջեյմս Օպպենհեյմ):
12. Փոփոխվե՛ք
Երջանկությունը նրանց է այցելում, ովքեր մշտապես աճում են, զարգանում, սովորում: Փոփոխվե՛ք, փնտրե՛ք ինչ-որ նոր բան, մի՛ վախեցեք փորձեր անելուց, սովորույթից հրաժարվելուց:
13. Օգտագործե՛ք ձեր տաղանդը
Առաջին հերթին դուք ձեր մեջ պետք է բացահայտեք այդ շնորհները: Երջանկության ամենահավաստի ուղին այն է, որ գումար եք վաստակում ձեր տաղանդով:
14. Մի՛ կախվեք մանրուքներից
Հաճախ մանրուքները ձեր երջանկության թշնամին են: Հիշե՛ք, որ անգամ մանր ճեղքերը կործանում են նավը:
15. Հանգստացրե՛ք ձեր ամբիցիաները
Ամբիցիաներ ունենալը վատ չէ, բայց չպետք է թույլ տալ, որ այն գերակայություն վերցնի բանականության նկատմամբ:
16. Երջանիկ դարձրե՛ք մյուսներին
Դա ամենագործածելի տարբերակն է երջանիկ լիենլու համար: Սեփական երջանկության ճանապարհին փորձե՛ք բարություն անել ուրիշներին և կհամոզվեք, որ դա արդեն երջանկություն է:
17. Կարեկցե՛ք
Հաճախ մտածե՛ք ձեզ շրջապատող մարդկանց մասին: Դա ինքնանվիրման ամենաբարձր ձևն է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3750219444807
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել