Ինչպես չես կարող նկարագրել Ցեղասպանության, կորստի, ոճրագործության դարավոր Ցավը, այնպես էլ դժվար է գտնել խոսքեր հիացմունքն ու հպարտությունն արտահայտելու համար։ Այսօրվա 24/04 համերգին արցունքները հորդում էին անարգել, սկզբում՝ Ցավի, Կսկիծի, կորստի։(( վերջում՝ հպարտության, որ Հայ ես։
Վերջապես կուտակածս պարպվեց... Դուրս հորդաց Խաչատրյանի, էդուարդ Միրզոյանի, Կոմիտասի, Բաբաջանյանի և հայոց մյուս մեծերի ՀԱՆՃԱՐԵՂ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ շնորհիվ, մաքրեց և խաղաղեցրեց...
Շնորհակալ եմ յուրաքանչյուր Արտիստին, որ եկել էր մեզ հետ վերապրելու Մեր Ցավը, մեծանուն դիրիժորներ, աշխարհահռչակ մենակատարներ, հարյուր քսանից ավելի երաժիշտ նույն բեմում շնչում էր հայերեն, ապրում ու պայքարում էր հանուն մի գաղափարի... անհավանական, բայց իրականություն դարձած գաղափարի։ Հպարտ եմ՝ լինելու ազգակիցը համաշխարհային թռիչք ունեցող արտիստների՝ Սերգեյ Խաչատրյանի, Նարեկ Հախնազարյանի, Գևորգ Հակոբյանի, ՎԱՐՊԵՏՆԵՐ՝ Հ. Չեքիջյանի և Ջիվան Գասպարյանի....
Առանձնահատուկ էր Վերածնունդի մասը և իմ սիրելի ընկեր Սերգեյ Սմբատյանի խոսքն ու Չափը, մտածված, տեղին, մինչև հոգու խորքը հասնող, շնորհակալ եմ, ահռելի էր ձեր կատարած աշխատանքն ու երևելի... Ահա ոսկե երիտասարդությունը, որը մեր վաղվա օրն է կերտում այսօր...
Նրանք խոսում էին մեկ ունիվերսալ, ամենահաս լեզվով՝ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ։
100-ամյա խավարի մեջ ևս մի լույսի շող էր այսօրվա Համերգ-Վերածնունդը...
...ինչպես հավելեց Ս. Սմբատյանն իր խոսքում՝ ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ!
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10205661535313472&set=a.1378528459050.54437.1107044074&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել