«Քաղաքակարթությունը» չի օգնում մարդուն՝ իր տեսակին չսպանել: Ընդհակառակը, որքան զարգացած տնտեսություն, մշակույթ և գիտություն, այնքան զանգվածային սպանությունների ավելի հմուտ ու կատարյալ մեթոդներ ու միջոցներ: Քաղաքակրթությունը չի օգնում նաև բազմատեսակ բարդույթները հաղթահարել, որից ծնվում են տարատեսակ վախերը, ատելությունները, բռնությունները: Կամ գուցե հենց սրանցից են ծնվում բարդույթները:
Առաջին համաշխարհային պատերազմից հետո ծնվեց Ազգելի Լիգան, որը հետո վերակազմավորվեց Միացյալ ազգերի կազմակերպության: Առաջին համաշխարհային պատերազմն էր առիթ դարձել հայերի Ցեղասպանության և ասորիների, հույների, եզդիների կոտորածների համար: Ազգելի Լիգան, այնուհետև ՄԱԿ-ը ստեղծվեցին հանուն մարդասիրության և արդարության: Հանուն անիմաստ կոտորածները կանխելու, ռասիզմը կանխելու և մարդկության կողմից ստեղծված արժեքները հաջորդ սերունդներին ժառանգելու նպատակով: Դրանից հետո են եղել Դերսիմի, հրեական, Ռուանդայի ցեղասպանությունները, դրանից հետո զանազան ձևերով Ամերիկյան մայրցամաքում ոչնչացվել են ամերիկայի բնիկները, ԽՍՀՄ-ում բոլշևիկներին չհամակրողները, նրանց ընտանիքները, իրենց հայրենիքից բռնի տեղահանությամբ պատժվել են բազմաթիվ ժողովուրդներ... Աշխարհի «տեսանելի հատվածում» տեղի են ունեցել բազում սարսափելի դեպքեր, խոշտանգումներով զոհվել են բազմամիլիոն անմեղ մարդիկ՝ չխոսելով արդեն կենսաբանական, քիմիական, ատոմային և մեխանիկական զենքերի փորձարկումների զոհերի մասին... Եթե նորաստեղծ Ազգելի Լիգան անմիջապես կամ հենց թեկուզ ՄԱԿ վերաձևավորվելուց հետո լուծում փնտրեր Հայոց ցեղասպանության հարցում, այդ թվում՝ պատժիչ լուծում, կարելի է համոզված լինել՝ զոհ չէին դառնա բազմամիլիոն մարդիկ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hranush.kharatyan/posts/484343095051305?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել