Հռոմի Կոլիզեումի լույսերը կմարեն ի նշան Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքիPanARMENIAN.Net -ը գրում է.

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ի նշան զոհերի հիշատակի հարգանքին ապրիլի 24-ի երեկոյան՝ Հռոմի ժամանակով 22:00-ից՝ 22:15-ը կմարեն Հռոմի խորհրդանիշը համարվողԿոլիզեումի լույսերը:

Նախաձեռնության մասին հայտարարվել է հաստատության մամուլի բաժնի կողմից: Ինչպես նշվում է տարածված հաղորդագրության մեջ` նախաձեռնության նպատակն է ոգեկոչել 20-րդ դարի առաջին Ցեղասպանության` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իտալական ANSA գործակալությունը հղումով գրում է Panorama.am-ը:

Ավելի վաղ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հայտարարել էր, որ ապրիլի 24-ին կմարեն Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Փարիզի քաղաքապետի որոշմամբ ապրիլի 24-ին՝ 22:00-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը կանջատվեն՝ որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել