Մի պահ, երբ հարյուր տարի մտովի ետ գնաք ու զգաք, թե ինչ է զգացել 4-5 տարեկան հայ փոքրիկը, երբ նրա աչքի առաջ ամենադաժան ձևով սպանել են ծնողներին ու հարազատներին, կհասկանաք, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում ցեղասպանություն ասածը: Հենց սա է պատճառը, որ ոչ մի քաղաքակրթական մակարդակ, ոչ մի ներողություն ու փոխհատուցում չի ստիպի ինձ մոռանալ այն վայրագությունը, որը մի մարդ կարող է իրագործել մյուսի հանդեպ:
Դուք խոսում եք դժվարությունների մասին, դուք խուսափում եք բանակային ծառայությունից, դուք դժգոհում եք եղանակից ու կլիմայից, այլայլվում, եթե ձեր կոշիկը նեղում է ոտքը: Դուք նեղվում եք համարյա թե ամեն ինչից ու ուզում փափուկ ապրել, խուսափում եք դժվարություններից: Դուք հանդուրժում եք այլասերվածությունն ու չեք հանդուրժում փոշին, որն իր ընթացքով նստում է ձեր տան կահույքին, բայց խոսում եք դժվարությունների մասին... Սա է իրական դժվարությունը, սա է այն, ինչ թուրքն արեց մեր նախնիների հանդեպ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=790972417650973&set=a.364391626975723.83259.100002146654523&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել