3 հունիս, 1837թ. – 23 նոյեմբեր, 1907թ.
Հովհաննես Տեր-Առաքելյան
Ծնվել է Աշտարակում: Սովորել է տեղի ծխական և Երևանի արքունական դպրոցներում: 1856թ. ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա մեկ տարի սովորել Թիֆլիսի արքունական գիմնազիայում: 1857թ. վերադարձել է ծննդավայր, նշանակվել ծխական դպրոցի տեսուչ, վարել գավառական գործակալի քարտուղարի պարտականությունը: 1859թ-ից աշխատել է Ներսիսյան դպրոցում` որպես ուսուցիչ: Թիֆլիսում մասնակցել է նաև հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծմանը, Երևանում, Թիֆլիսում, Ագուլիսում, Շուշիում, Աշտարակում և այլ վայրերում` օրիորդաց և երկսեռ դպրոցների հիմնադրմանը:
1876-81թթ աշխատակցել է «Փորձ» ամսագրին, որտեղ էլ հատվածաբար տպագրվել են նրա վեպերից մի քանիսը: Մինչ 1879թ. դասավանդել է Շուշիի, Ագուլիսի, Աստրախանի հայկական դպրոցներում: 1879-81թթ եղել է Երևանի և Կարսի թեմերի հոգևոր դպրոցների տեսուչ: Այդ շրջանում աշխարհաբարի է վերածել Մատթեոսի ավետարանը, որի համար Գևորգ Դ կաթողիկոսը նրան շնորհել է աստվածաբանության մագիստրոսի կոչում: Ճանաչվել է իր առաջին` «Սոս և Վարդիթեր» (1860թ.) վեպով: Հետագայում գրել է «Կռվածաղիկ» (1876թ.), «Ցեցեր» (1889թ.), «Բղդե» (1890թ.), «Հունոն» (1901թ.) վեպերը, իսկ բարձրակետը` «Հացի խնդիր» (1879թ.) վեպն է: Ազգային-հայրենասիրական թեմայով գրել է «Շահեն» (1883թ.), «Սկիզբն երկանց» (1892թ.) վեպերը: Թարգմանել է Տոլստոյի, Գոգոլի, Օստրովսկու, Դիկկենսի և այլ գրողների գործերից: Մահացել է Բաքվում, թաղված է Թիֆլիսի Խոջիվանքի պանթեոնում: Պռոշյանի անունով Երևանում և ՀՀ այլ վայրերում կոչվել են դպրոցներ ու փողոցներ, գյուղ Կոտայքի մարզում: 1948թ-ից Աշտարակում գործում է Պռոշյանի տուն-թանգարանը:

Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2012/10/blog-post_6831.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել