Ես այսօր ապրում եմ: Ապրում եմ ոչ թե նրա համար, որ բարեբախտաբար հրաշքով թուրքական յաթաղանից մազապուրծ են եղել նախնիներս, այլ նրա համար, որ զենքը ձեռքներին՝ մասնակից են եղել ինքնապաշտպանական մարտերին, զենքը ձեռքներին՝ իրենց տոհմը հասցրել են Արաքսի մյուս ափ, զենքը ձեռքներին՝ կազմակերպել ու առաջին մարտն են ընդունել Սարդարապատի կայարանում ու որպես իրենց հետնորդ՝ շարունակել Արցախում պաշտպանել հողը հայրենի ու նորօրյա մեր հանրապետության զինված ուժերում, որպես երկրի գիտակից քաղաքացի՝ կատարել մեր զինվորական պարտքը: Պարտքն այն գիտակցությամբ, որ մեր տան դուռը բացվում ու պաշտպանվո՛ւմ է Հայոց Սահմանից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthur.yeghiazaryan/posts/10206794533009960?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել