Hartak.am-ը գրում է.

Այսօր ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ռումբ է տեղադրված: Ահազանգողը եկել է Իրանի քաղաքացու անունով գրանցված հեռախոսահամարից:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել: Այժմ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում՝ կեղծ ահազանգ տվող անձին հայտնաբերելու ուղղությամբ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել