-Սաշա, ես ցավում եմ, եթե դու Արսենին հավանել ես: Հասկանում եմ` նա հմայիչ է, առինքնող, ցանկացած աղջկա մոտ հաճելի զգացմունքներ կարող է առաջացնել: Գիտե՞ս, համարյա բոլոր աղջիկները սիրում են հանդուգն, համարձակ տղամարդկանց, բայց նա այդ դեպքը չէ,-ասացի ես ու գինու մի մեծ կում կուլ տվեցի:
-Բայց, չե՛մ հասկանում Սոֆի: Ի՞նչ խնդիր ունես նրա հետ:
-Այդ նա խնդիր ունի ինձ հետ, իսկ ավելի լուրջ իր գլխի հետ: Նա հիվանդի մեկն է: Այն որ իրենց մաչո են երևակայում, բայց իրականում չմ * են: Հասկացա՞ր,-ձայնիս տոնը բարձրացնելով ասացի ես: Կարծես զգացումներս չէի կարողանում կառավարել:
-Գլուխ չեմ հանում քեզանից, պա՛րզ խոսիր,-ավելացրեց Սաշան:
-Արսենը ամուսնացած է: Հիմա հասկացա՞ր: Այդ խղճուկ ամուսնացած տղամարդիկ… Լս՛իր: Երբ ես մոդելային կյանքով էի ապրում, մի անգամ պետք է լուսանկարների շարք ունենայի նորաբաց մի հագուստի սրահում: Այդ սրահը Արսենինն էր: Լուսանկարվելու ժամանակ նա հետևում էր մեր աշխատանքին: Երբ ավարտեցինք, առաջարկեց սուրճ խմել: Ես հոգնել էի ու հրաժարվեցի, բայց լուսանկարիչն ու խմբագիրը չմերժեցին և, քաղաքավարությունից ելնելով, միացա նրանց:
Ամուսնացած տղամարդիկ ուրիշ են: Նրանք հղկված են որպես տղամարդ, նրանք գիտեն՝ ինչ անեն, ինչ ասեն, որ գերեն քեզ: Նա հետաքրքիր զրուցակից էր, հումորով, խելացի, մեկ էլ այնպիսի մեջբերումներ էր անում իմաստուն մարդկանց խոսքերից՝ զարմանում էի… Հետո միայն հասկացա, որ նա ամեն իրավիճակի համար անգիր արած արտահայտություններ ունի, նա ուղղակի լավ գիտեր կնոջ հոգեբանությունը…
Հետո սկսեց ինձ զանգել և քանի որ նրա մատին չկար ամուսնական մատանի, ու Արսենն իրեն պահում էր ինչպես անհոգ երիտասարդ, ես կարծում էի, որ նա ազատ տղամարդ է: Բացի այդ՝ անհարմար էի զգում հարցնել` արդյոք ամուսնացած չէ: Երազանքնե՜ր, հույսե՜ր, ապրումնե՜ր…
Մենք հանդիպում էինք ամեն օր, նա ինձ համար անակնկալներ էր պատրասում` մոմերով ընթրիք, սերենադ, սիրո խոստովանություններ, անակնկալ նախաճաշ արտերկրում: Ես սիրահարվել էի: Նա ամեն ինչ անում էր, որ բանը հասներ անկողնուն: Ամեն անգամ երեսով էր տալիս, որ եթե սիրեի, ապա չէի զսպի ինձ: Նա ամեն անգամ ինձ փորձում էր գայթակղել:
-Սոֆի, դու նրա հետ եղե՞լ ես,- վախվորած հարցրեց Սաշան:
Շարունակությունն` այստեղ