Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին ԼՂՀ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված առաջին կարգի զորամասի դիվիզիոններից մեկի զինվորները մայոր Ժիրայր Աղաջանյանի նախաձեռնությամբ կազմակերպել էին ջահերով երթ դեպի մոտակա բարձունքը. «Երթին մասնակցող սպաներն ու զինվորները հիշեցին ու ոգեկոչեցին, հարգանքի տուրք մատուցեցին Օսմանյան Թուրքիայի կողմից բնաջնջման ենթարկված անմեղ զոհերի հիշատակին։ Նաև երդվեցին լինել ուժեղ, խիզախ, անձնազոհ և անողոք թշնամու հանդեպ»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Hayzinvoram/photos/np.1429880762275691.100003713196176/813596238714592/?type=1¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել