Ցավդ տանեմ
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի: Այսօր՝ 2015 թվականի ապրիլի 24-ին, այդ ողբերգալի իրադարձությունների 100-ամյակն է, այս օրը Եվրախորհրդարանը սահմանել է Ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Եվրոպան հասկանում է 1.5 միլիոն տանջված, սովամահ եղած երեխաներին, որոնց միակ մեղքը «սխալ ազգությունն ու սխալ դավանանքն էր»: Դա կանխամտածված և դաժան սպանություն էր, որն իրականացվում էր 2 տասնամյակ շարունակ: Այն ժամանակ Առաջին համաշխարհային պատերազմն էր ընթանում, համաշխարհային հանրությունն ընդամենը անհանգստություն հայտնեց այս առիթով: Դա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Քառորդ դար հետո Հիտլերը հռետորական հարց տվեց՝ «Ո՞վ է այսօր հիշում հայերի Ցեղասպանությունը»: Դրա պատասխանը եղավ Հոլոքոստը: Հայերի Ցեղասպանությունը մեկ ժողովրդի ողբերգություն չէ: Սա ողջ մարդկության համար դաս է: Մինչ օրս ոչ մի երկիր, ոչ մի ժողովուրդ ապահովագրված չէ այս պատմության կրկնությունից: Ուկրաինացի լեգենդար բանաստեղծուհի Լինա Կոստենկոն հրաշալի բանաստեղծություն է գրել, որը վերնագրված է «Ցավդ տանեմ», ինչը նշանակում է «Քո ցավն ինձ վերցնեմ»: Եկեք մենք էլ մեզ վրա վերցնենք հայ ժողովրդի ցավը, որպեսզի մեկ դար անց այդ ողբերգությունը չկրկնվի: