1915 թվին մեծ չարիք կախվեց հայերիս գլխին,
Կոտորվեցին միլիոն ու կես անմեղ հոգիներ, Անիրավների ցանկությունն էր մեծ՝
Ջնջել հայերիս աշխարհից այս կեղծ:
Հայրենի հողից զրկված հազարներ Աքսորվեցին ու մաշկազերծվեցին,
Թշնամու աչքին ահել ու ջահել
Չէր երևում էլ,
Ու անաստված, սառնասիրտ գազան
Կոտորեց թուրքը ազգիս անպաշտպան:
Եվ միլիոնավոր հոգիները լոկ,
Փրկություն գտան միայն Աստծո մոտ,
Քանզի մնացին իրենց հավատին՝
Վճարելով մի ամբողջ կյանքի գին:
Արդեն մեկ դար է անցել ու խորհում եմ ես լուռ՝
Ո՞վ է տեսել, որ հարյուր տարում
Սրտի վերքերը դեռ չեն սպիանում,
Ցավը փոխացնվում է մեր սերունդներին,
Կոչ արվում պաշտպան կանգնել մեր հողին,
Հետ բերել կորցրած հողը հայրենի,
Որ խլեց մեզնից թուրքը վայրենի:
Մենք միշտ պիտ հիշենք պատմությունը մեր,
Հույս, հավատ պահենք մեր սրտերից վեր,
Որ վերադարձնենք հողը պապերի
Ու ժառանգություն տանք սերունդներին,
Որ այն պահպանեն, անվերջ շենացնեն,
Որ գազանի ձեռք երբեք չհանձնեն:
Եվ հարյուրամյա այս ցավից տանջված՝
Պիտ ժպտա ազգն իմ մի օր անկասկած,
Պիտի ճանաչեն ու դատապարտեն,
Այդժամ էլ լոկ մենք հանգիստ կլինենք:
Հ.Գ. Դարի ամենազարհուրելի դեպքը միայն անհոգի մարդու սրտին չի հասնի: Միլիոն ու կես մարդիկ զրկվեցին կյանքից: Միլիոն ու կես բաց վերք կա ամեն հայի սրտում: Բազում զրկանքների ու տառապանքների միջով անցած ՀԱՅԸ եղել է, կա ու կլինի: Կգա մի օր հատուցման ժամն, ու կցնծա ԵՐԿԻՐՆ ԻՄ ՀԱՅՐԵՆԻ: Ամեն: