Այս կինն իմ մոր տատն է, ով վերապրել է Ցեղասպանությունը... Նա ծնվել է 1913 թվականին և ընդամենը երկու տարի անց կորցրել հորը: Մայրն ամուսնացել է մի վրացի տղամարդու հետ և մեկնել Թիֆլիս` թողնելով երկուամյա Մարգարիտին մենակ արյունոտ Կարսում: Մարգարիտը մի քանի օր առանց հաց ու ջրի մնացել է վանքի պատերի տակ, նրան նկատել է մի կին և գտել է Մարգարիտի տատուն, որն էլ մի քանի ամիս պահել է երեխային: Նրանց հարևանությամբ ապրել են դերձակ ամուսիններ, որոնք որդեգրել են Մարգարիտին և գաղթել Արևելյան Հայաստան` Ալավերդի: Մեծանում է Ալավերդի քաղաքում և ծանոթանում երևանցի ինժեների հետ: Ամուսնանում է, հաստատվում Երևանում և ծնում չորս տղա, մեկ աղջիկ: Նրա տղաներից մեկն էլ իմ սիրելի պապն է՝ Հրաչյա Գարբուզյանը:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել