Երեկվա համերգի ավարտին Թանկյանի ասված խոսքերը! 
«Վերջին օրերին չեմ կարողանում լավ քնել։ Միակ բանը, որի մասին մտածում եմ, տատիկս և պապիկս են։ Տատս շատ փոքր էր, երբ…. ճանապարհ ընկավ իր տատիկի հետ։ Տատիս փրկողը թուրք քաղաքապետ էր։ Թուրքիայի կառավարությունը պետք է այդ փրկիչներին հերոսացնի, ոչ թե ժխտի ակնհայտը՝ պատմությունը։ Պապս հինգ տարեկան էր, երբ տեսավ իր հորը մեռնելիս. նա սովից կորցրել էր տեսողությունը, ճանապարհին նա ի վերջո հայտնվել է Հունաստանում գտնվող ամերիկյան մանկատանը։ Միացյալ Նահանգների Մերձավոր Արևելքի նպաստամատույց ընկերությունը մարդասիրական անհավանական գործ է արել աշխարհում, հատկապես հայ որբերին փրկելու հարցում։ Այնպես որ, փաստը, որ ԱՄՆ-ը սխալ բառ է ընտրում ճանաչելու այն, ինչ մենք գիտենք որպես ցեղասպանություն, սարսափելի է ոչ միայն մեզ, այլև ամերիկացիների համար։

Ռուսաստանը նույնպես շատուշատ որբերի և երեխաների է փրկել Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության արևելյան սահմանին։ Նա հիանալի մշակութային դաշնակից, հարևան է եղել՝ մշակութային, քաղաքական և տնտեսական տեսանկյունից միաձուլված մեր երկրին։ Լավ ընկերներ են։ Բայց մենք՝ որպես վերապրածներ, որպես վերապրած ազգ՝ պետք է ցանկացած կառավարության աչքերին նայենք հավասարը հավասարի պես՝ երբևէ չլինելով որևէ մեկի հաճախորդը։

Մենք երկար ճանապարհ ենք անցել: Հայաստանն իր 20 տարիների անկախության ընթացքում շատ ճանապարհ է անցել, բայց դեռ սարսափելի շատ բան կա անելու։ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի կառավարության պատասխանատվությունն է ընդունել իրավահավասար քաղաքացիական հասարակության սկզբունքները, ազատվել ներկայի ինստիտուցիոնալ անարդարությունից և կանխել երկրի մարդաթափումը, որ այժմ տեղի է ունենում։ Մենք System of a Down-ն ենք, և մեր պարտականությունն է ձեզ ասել այս բաները և միաժամանակ ցնցել ձեզ»:

Հ.Գ. Այոոո՛՛՛՛ ........ ասած Yaralyan-ի՝ ռոքը բողոք ա, եթե այն տվյալ ժամանակի խնդիրներից չի խոսում, այլ ծաղիկ ու պստիկ պապա ա լսում, տենց գնում, մի փոքրիկ դահլիճում կիսադատարկ ինքնահաստատվում ա!!! Իրական ռոքը բողոքն ա!!!......... Ու ‪#‎SOAD‬-ը երեկ մեզ օգնեց, որ ևս մեկ անգամ, արդեն ավելի հզոր ձևով մեր բողոքը հասցնենք աշխարհին!!!!

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել