Լինքով Պուտինի ճառն ա, Կրեմլի կայքից: Թագավորը չի օգտագործում «գենոցիդ» եզրույթը հայերի կատորածի մասին խոսելիս, արտասանում է այն մի անգամ՝ ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի մասին հիշատակելուց:
Օբաման ևս չի ասում էդ բառը: Փաստացի, երկուսն էլ խույս տվեցին: Ռուսներն, իհարկե, ֆոռա ունեն՝ նախ, գոնե էկել ա, երկրորդ՝ գրում են էդ բառը գոնե միջոցառման նկարագրությունում, թեկուզ և ոչ նախագահի շուրթերից: + Պուտինն ասել ա էդ բառը 2 օր առաջ՝ ֆորումի մասնակիցներին ուղղված խոսքում: Բայց մյուս կողմից, Պուտինն ինչից ասես խոսեց՝ իրա գալը ՌԴ փիառի վերածելով, իսկ Օբամայի ճառն էդ առումով ավելի հայաստանակենտրոն էր: + ԱՄՆ-ն մարդ չէր ուղարկել Գալիպոլի, Ռուսաստանից գնաց Նարիշկինը:
Պատկերացնում ե՞ք, ինչ կրակն են ընկել ԱՄՆ ու ՌԴ փիառ անողները, ո՞նց պիտի էս թնջուկից դուս գան: Ցավակցում եմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nikolay.torosyan/posts/1110540925639094?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել