Haynews.am-ը գրում է.
Մոսկվայաբնակ գրող ադրբեջանցի Էդուարդ Բագիրովը 2013 թվականին, իր ձևակերպմամբ, «Մոսկվայի ադեկվատ ադրբեջանցիների անունից» ցավակցել էր հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության կապակցությամբ, ինչն Ադրբեջանում բացասական բուռն արձագանքների առիթ էր դարձել: Այս տարի ևս Բագիրովն արտահայտել է իր վերաբերմունքը՝ Facebook-յան էջում ցավակցական ուղերձ հրապարակելով:
«Ուղիղ երկու տարի առաջ Մոսկվայի ադեկվատ ադրբեջանցիների անունից ես հրապարակավ ցավակցել էր հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության կապակցությամբ: Դժվար է պատկերացնել՝ ինչ արձագանքներ բերեց այդ ուղերձը: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ինձ «ոչնչացնում էին»: Ավելի քիչ, քան մեկ տարվա ընթացքում «ազգի հպարտություն»-ից, «ադրբեջանական մամուլի սիրելի»-ից և «մեր մոսկովյան ավազակ»-ից ես դարձա «վաճառված դավաճանի», «նա գրող չէ» –ի, անգամ` «նա ադրբեջանցի չէ»-ի: Անունս սկսեցին խառնել ադրբեջանցիների համար ամենաբացասական նկարագրություններին:
Այդ ամենը չափազանց զվարճալի էր: Նամանավանդ, հաշվի առնելով, որ ազգանունս դասվում է «Մոսկվայի ադրբեջանական աշխարհ» հանրագիտարանում, որը նվիրված է Մոսկվայի ամենաականավոր 128 ադրբեջանցիներին, իսկ այդ հայտարարությունիցս առաջ ես լքել էի Գրողների միության շարքերը, որտեղ պատվավոր անդամ էի:
Ես հասցրել եմ ուսումնասիրել բազում նյութեր և սկսել եմ բավականին լավ գլուխ հանել ղարաբաղյան հարցից և 1915-ի Ցեղասպանությունից: Այդ պատճառով ոչ մի կերպ չեմ կարող թույլ տալ, որպեսզի, այդ թվում նաև իմ անունով, ծածկվի այդ հակահայկական քաոսը:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևան են ժամանելու ավելի քան 20 երկրների ղեկավար ու պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինը: Էրդողանը, որն անցյալ տարի առաջին անգամ էր հայտնել իր ցավակցությունը Ցեղասպանության զոհերի թոռներին, Երևան չի այցելի: Այնտեղ չի լինի նաև Ադրբեջանի նախագահը: Էրդողանը՝ դեռ հասկանալի է. միջազգային հանրությունը նրան վաղ թե ուշ ստիպելու է անել հաջորդ քայլը: Ադրբեջանի դեպքում մի փոքր ավելի բարդ է. արյունալի հակահայկական քաղաքականությունն ու հռետորաբանությունն այն եզակի գործիքներից են, որ, իշխող գերդաստանի իմիջի համար ծախսվող ահռելի գումարների հետ մեկտեղ, մի կերպ օգնում են կառավարել Ալիևի ու ընկերների կողմից բանտուստանի վերածված երկրին ու հիմարացված ժողովրդին:
Ինչևէ, սա էլ մի օր կանցնի: Իսկ այսօր ես կրկին ցավակցում եմ հայ ժողովրդին: Եվ ոչ թե այն բոլոր ադեկվատների, այլ իմ անունից: Ադեկվատներն իրենք թող արտահայտվեն. անցած երկու տարիների ընթացքում բոլորը վերջապես գիտակցեցին, որ դա անհրաժեշտ է: Հուսով եմ՝ կապրեմ մինչ այն օրը, երբ հայերն ու ադրբեջանցիները կդադարեն սպանել միմյանց: Բա դրա համար, ցավոք, այլ քաղաքական գործիչներ են պետք… բոլորովին այլ»:

Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/1429868016
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել