Ամեն տարի ապրիլի 24-ը նախորդող շաբաթը նվիրում եմ պատմական նյութերի ընթերցանությանը։ Անցյալ տարի կարդում էի Ցեղասպանության ականատեսների վկայությունները, սահմռկեցուցիչ պատմությունները։
Այս տարի կարդացի ֆիդայական շարժումների մասին՝ Արաբո, Հրայր, Չաուշ, Սերոբ, Անդրանիկ և այլն։ Կարող եմ ասել, որ պատմության այդ ժամանակահատվածը վերարժևորման լուրջ կարիք ունի։ Թեպետ այդ շարժումներին հաջորդած մեծ արհավիրքը, առաջին համաշխարհայինը, Հայաստանի անկախությունը, բոլշևիկյան հեղափոխությունն ու Հայաստանի բոլշևիկացումը ստվերեցին դրան նախորդած մեր պատմության կարևորագույն էտապը՝ այն էտապը, որն իրոք ազգ-պետություն կերտման սերմերն էր. կարևորագույն սկիզբն էր։ Ի՜նչ տղերք էին, ինչ միտք էր, ու ինչ հզոր մարտեր են եղել։
Ասեմ, որ այդ ժամանակահատվածի ակադեմիական հետազոտության լուրջ կարիք կա՝ Նժդեհի վառ կերպարը ստվերել է հայ ազգայնականության ավելի խորը ակունքները։
Հ.Գ.
Ի դեպ, կարծում եմ, որ Ցեղասպանությունից պաշտպանվել են հիմնականում այն շրջանները, որտեղ եղել են ֆիդայական շարժումներ։