Այս շրջանի աշխատանքներիս հիմքում ընկած են հայկական ռիթմերը: «Լոռվա երեք ոտք»-ը թե՛ իր ռիթմիկ պատկերով, թե՛ իր պարով օգտագործվել է որպես հիմք, որի վրա ստեղծվել է ամբողջովին նոր երաժշտություն և պար: Մեր պատմության ընթացքում՝ ամենադժվար պահերին անգամ, ինքներս մեզ ուժ ենք տվել երգ ու պարով: Դա ուժեղ ժողովրդի հատկություն է, որով հպարտ եմ և փորձել եմ այդ ներկայացնել այստեղ: Ոչ միայն երաժշտությունս է հայկականի և համաշխարհայինի միաձուլում, այլև տեսահոլովակը, պարային շարժումները, հագուստները և այլն: Այսպիսինն եմ ես, այսպիսինն է իմ իրականությունը: Յուրաքանչյուր լեզվի խորհուրդը տարբեր է: Հայերեն երգել եմ այն, ինչ կուզեի իմ հայրենակիցներին ասել: Անգլերենը հարց ու պահանջ է՝ ուղղված աշխարհի «անտարբեր» մարդկանց:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ միասին իրականացրինք այս աշխատանքը:
Նյութի աղբյուր՝ https://www.youtube.com/watch?v=w5dFN7EMfTY
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել