
Այս հարցազրույցից հետո, մասնավորապես, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ այնպիսի տպավորություն է, թե ինչ-որ բան կորցնելու վախով տառապում են հենց ինքը` ՀԱԿ համակարգողն ու իր շեֆը, որն այս տարիների ընթացքում վերածվել է այս կամ այն քաղաքական ուժի կցորդի:
Լևոն Զուրաբյանը նաև նշել է, որ հաչոցից նեղանալ պետք չէ:
«Ի վերջո չի կարելի նեղանալ կամ մտահոգվել էվոլյուցիոն զարգացման ավելի ցածր աստիճանին գտնվող էակներից: Հարցը միայն այն հայտարարության մեջ չէ, որ վերաբերում էր ՀՀԿ-ին, հարցը կոմպլեքս է և վերաբերում է նաև այս բոլոր մեր բացահայտումներին, որ արեցինք: Ես զգում եմ՝ լարվածությունն աճում է: Իսկապես մենք խոսում ենք փաստարկներով, իսկ նրանք ոչինչ չունեն հակադրելու: Եվ, բնականաբար, անցել են անձնական վիրավորանքների, բայց այդ վիրավորանքները ինձ բացարձակապես չեն մտահոգում»,- ասել է Լևոն Զուրաբյանը:
Աղբյուր http://www.epress.am/2012/10/26/«Եթե-պոռնիկը-բարոյական-մարդուն-անվան.html



