System of a Down-SOAD–ի համերգի հետ կապված՝ Ինստագրամում մի աղջիկ ինձ գրել էր... որ Հ.Հրապարակում տիրող իմ և այլոց տրամադրությունն անհասկանալի է, մանավանդ «դրսի» հայերի համար։ Հասկանալով նրա սրտացավությունն ու մտավախությունը, այնուամենայնիվ, հրապարակավ ուզում եմ այս հարցի հետ կապված բոլոր կասկածները միանգամից փարատել՝ ասելով...
!!!ՀԱՂԹՈՂԻ տրամաբանությամբ է այս համերգը եղել, հաղթողի տրամադրությամբ է երիտասարդ մի ամբողջ սերունդ (որոնք են այսօր և վաղը և միշտ Ցեղասպանության հուշահամալիրի Անմար կրակի մոտ իրենց պատմական ցավն արթուն՝ սգում) այսօր ԳՈՌԱՑԵԼ ԵՎ ԴՈՒՐՍ ԹՈՂԵԼ ԻՐ էմոցիաներն ու թրջվել մինչև վերջին ոսկորը անձրևի տակ։ Հայոց այս հարցի ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ճանաչումն ու պետություն պետության հետևից Ցեղասպանության փաստի ճանաչումն ու ընդունումը 100 տարի անց ՉԻ ԿԱՐՈՂ չստեղծել լավ և հաղթողի տրամադրություն։ ԵՍ եմ ապրում Հայաստանում։ Ես գիտեմ այստեղի դժվարությունն էլ, ցավն էլ, հպարտությունն էլ։ 
ՈՒ ԵՍ ԻՄ ԵՐԿՐՈՒՄ ՏՈՒՐԻՍՏ ՉԵՄ։

Հ.Գ. Ես չեմ ուզում՝ «լացող» ազգի սիմվոլով սնվենք։ Ես իմ Ցավն ու Կսկիծը փաթաթում եմ լավաշի մեջ ու կուլ տալիս լռությամբ... Կամ թողնում իմ Տան պատերից ներս, այն ոչ ոքի հետաքրքիր չէ...
Իսկ դեպ աշխարհը միշտ պիտի Ուժի, ոգու ամրության և հյուրընկալ ժպիտով շրջվենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել