Հետո չասեք, որ մենք արվեստը գնահատող երիտասարդություն չունենք, պարզապես արվեստ չենք ցույց տալիս, ուզում ենք գնահատեն, ավելին, երբ Թաթուլներին ու Ասատրյաններին, շոու բիզնես կոչվածի ճ կլաս երգիչներից վերև բեմ չես կարողանում կառուցել դրա համար էլ մարդկանց սովորացնում ես այդ մակարդակին...

Իսկ ընդհանրապես, Թանկյանն ու SOAD-ն այսօր գերազանցեցին Քայնե Ուեսթին. Կարապի լճի ջուրը վերևից լցրեցին վայբրանտ երիտասարդության գլխին...))

Անմեղ զոհերի հիշատակը միշտ վառ կմնա միայն ստեղծագործելով, արարելով, ապրելով, ապրացնելով...

Գոնե 100 տարի անց էկեք աշխարհում ճանաչվենք ու հիշվենք Թանկյանների պես պայծառ ու մեծաշնորհ դեմքերով, գիտնականներով, մշակույթով, սպորտով, և որ ամենակարևորն է ուժեղ, ժողովրդավար պետությամբ...

Բավ է ողբանք, բավ է աղերսենք, բավ է ծնկի գանք ու բախտն անիծենք. վաղվանից սկսենք նոր կյանք մտնել, ամեն մեկս մի լույս վառել մեր քայլերով, մեր կեցվածքով....

Մեր ռեսուրսն օգտագործելու ենք, ՉԿԱՍԿԱԾԵՔ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել