Ժողովուրդ ջան, հասկանում եմ բոլոր նրանց, ում համար տարօրինակ է ապրիլ 24-ի նախօրեին ռոք համերգը: Սակայն, ի նկատի ունենանք, որը ռոքը մինչեւ երաժշտությունը լինելը խոսք է, տեքստ է, բողոք /պրոտեստ/: Հետեւաբար, այդպես ընկալեք ու ընդունեք այն, ինչ կատարվում է Հանրապետւթյան Հրապարակում: Դրանից ավելին, SOAD-ը իր հետ հարյուր հազարավոր, միլիոնավոր երկրպագուների աչքեր ու հայացք է բերել Հայաստան, ինչպես դա արեցին Քիմը եւ Քանիեն: Ուստի հենց Սերժի` "Սա ռոք համերգ չէ, սա մեր վրեժն է մարդասպաններին" ու նմանատիպ տեքստերով իմանալու են Ցեղասպանության մասին: Այդ լսարանի զգալի մասը հաստատ թերթերի խելոք հոդվածներ, փաստավավերագրական գրքեր չի կարդում կամ կինոնկարներ չի նայում, որ իմանա Հայոց Ցեղասպանության մասին: Սերժը մեծ գործ է անում, որի համար դեռ շնորհակալություն ենք ասելու, ինչպես Քիմին ու Քանիեին պետք է երախտագետ լինենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/350143208524518
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել