Տատս ղարսեցի էր։ Եղեռնի ժամանակ եղել էր 3 տարեկան, բայց լավ հիշում էր իր մանկության դառը պատմությունը։ Նա միշտ պատմում էր այն, երբ ես դեռ շատ փոքր էի, ու ինձ այդ պատմությունը մի չար հեքիաթ էր թվում՝ լի սարսափելի դրվագներով։ Իմ որբանոցներում մեծացած ղարսեցի տատի կյանքի ամենասարափելի դրվագը դաջվել է հիշողությանս մեջ ու երբեք չի մոռացվի այնպես, ինչպես նրա` երեք տարեկան փոքրիկի մանկական հիշողության մեջ էր դաջվել, թե ինչպես թուրքը սպանեց իր հորն իրենց աչքի առջև, ու թե ինչպես մոր հետ միասին պատսպարվեցին կարտոֆիլի հորում, սպանված հոր դիակի հետ միասին, որ հետագայում կարողանան թուրքի աչքից հեռու թաղել նրան։ Ու 40 օր իմ տատն իր կենդանի մոր ու սպանված հոր հետ ապրեց կարտոֆիլի հորում։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/suzanne.simonyan/posts/10206257235011940?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել