Կարողացանք արթնացնել մարդկանց հոգիները. SOAD-ի բաս կիթառարահարի հետ բացառիկ հարցազրույցըArmradio.am-ը գրում է.

«Մայրս ասում է՝ արդեն գիտեմ ինչի համար եմ քեզ ծնել». Հարնապետության հրապարակում կայանալիք համերգից ընդամենը ժամեր առաջ «Ռադիոլուր»-ի հետ բացառիկ հարցազրույցում այսօր ասել է System of  down ռոք խմբի բաս կիթառահար  Շավո Օդաջյանը: Նա խոսել է  մանկության իր հիշողություների, փոխված Երևանի, ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված խմբի գործունեության մասին:

«System of  A Down» ռոք խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանի մանկության հիշողություններն են, երևանյան հիշողությունները, որտեղից մեկնեց, երբ ընդամենը հինգ տարեկան էր:«Երևանը շատ է փոխվել»,-ասում է, անգամ 2003-ին իր վերջին այցից հետո:

Երևանի հանրապետության հրապարակում SOAD ռոք խմբի համերգն այսօր եզրափակում է «Արթնացնենք հոգիները» համաշխարհային համերգային շրջագայությունը: Աշխարհի ամնետարբեր քաղաքներում իրենց համերգներով տղաները փորձում էին աշխարհին հասցնել հայության արդար դատը, այդուհանդերձ պաշտպանելով ոչ  միայն հայի, այլև յուրաքանչյուր մարդու ապրելու իրավունքը, ինչը խմբի երկար տարիների դավանանքն է: Կարողացա՞ն արդյոք արթնացնել մարդկանց հոգինը, Շավոն համոզված է, որ այո:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել