Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի այս ազդեցիկ օրերին և հատկապես այսօր ու վաղը բազմաթիվ ու բազմաբնույթ են մեր սուրբ նահատակների հիշատակի ու ոգեկոչման արարողությունները: Եվ այդ զանգվածային միջոցառումների ընթացքում հասարակական կարգի ու անվտանգության ապահովումն իրականացնում է ոստիկանությունը: Այդ կարևորագույն խնդրի լիարժեք կատարման հրամայականով է պայմանավորված և՛ ոստիկանության վերակարգերի մեծ թիվը մեր հրապարակներում ու փողոցներում, և՛ երթևեկի անխուսափելի սահմանափակումները, և՛ որոշակի դժվարությունները, որ կրում են մեր համաքաղաքացիները:
Խնդրում ենք ներողամիտ լինել և ըմբռնումով ու պահի լրջության գիտակցմամբ մոտենալ այդ դժվարություններին, որ պայմանավորված են հասարակական կարգի ապահովման անհրաժեշտությամբ:
Կոչ ենք անում օգնել ոստիկաններին, որոնք մեր ու հանրապետության հյուրերի անվտանգությունը պահպանելու պատասխանատու առաքելությունն են իրականացնում:
Այս օրերին բոլոր հնարավոր միջոցներով, նաև զգոնությամբ ու ոստիկանության ծառայողների ցուցումները կատարելով՝ աջակցենք նրանց՝ ապահովելու մեր ու մեր զավակների անվտանգությունը և Հայաստանի արժանապատիվ կերպարը ողջ աշխարհի առաջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1032319346795953?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել