Քրիստոսի ծննդյան կապակցությամբ միմյանց ողջունում ենք. «Քրիստոս ծնավ և հայտնվեցավ», «Օրհնյալ է Քրիստոսի հայտնությունը»: Զատիկի կապակցությամբ ընդունված է «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի» երկխոսությունը: Ամանորի կապակցությամբ իրար դիմում ենք «Շնորհավոր Ամանոր»: Սրանք հայտնի ու կայացած սովորություններ են և մեր մշակույթի բաղկացուցիչ մասը, անկախ նրանից` իրապես հավատո՞ւմ ենք մեր ասածին, թե՞ ոչ:
Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին սրբադասում է Հայոց ցեղասպանության նահատակներին...
Այս առումով ապրիլի 24-ին ցանկալի է, որ «ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ» արտահայտությունը և պետական և եկեղեցական մակարդակով քարոզվի ոչ միայն որպես օրվա խորհուրդը, այլ նաև այդ օրն իրար ողջունելու անհրաժեշտ/պարտադիր պայմանը դառնա, իսկ ապագայում` կայացած սովորություն: Չէ՞ որ այս դեպքում կարծեմ բոլորս էլ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ !
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=822501401132729&id=100001186291818&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել