Գնալով ավելի եմ համոզվում, որ հասարակությունը տգիտության մեջ է թաղված... Մի խելացի մարդ ասել է ՝ տգետ չեն ծնվում, տգետ դառնում են.:ՃՃ Տգիտության առաջին շրջանը դպրոցն է: Իրականում դպրոցը պետք է կրթի ու դաստիարակի երեխային: Բայց այսօր երեխան գնում է դպրոց իր նոր հեռախոսը կամ հագուստը ցույց տալու, իսկ ուսուցիչներն էլ, տեսնելով դա, մոռանում են իրենց պարտականությունների մասին.. Մի խոսքով՝ չկա սովորող, չկա սովորեցնող, այսինքն՝ տգիտություն: Հաջորդ շրջանը համալսարանն է: Մանավանդ հայ հասարակության մեջ տարածված է այդ տարիքում չսովորելը, դե ոնց որ ամոթ ա էլի.. Ի՞նչ կասեն իրա մասին, հո ինքը դոդի՞կ չի.. Հասանք «հասուն մարդ» կոչվող շրջանին. սրա մասին խոսել պետք չէ, ինքնին հասկանալի է. առաջին երկու շրջանները վերը նշված ձևով անցկացնելով՝ նրանք այլևս խնդիր չունեն այս շրջանում.. Իսկ այ վերջին շրջանը ծերությունն է, երբ հանկարծ միտքը լուսավորվում է, ու մարդ հասկանում է, որ նախորդ երեք շրջանները ապարդյուն են անցել... Բայց, որպես կանոն, ամեն ինչ արդեն անդառնալի կորսված է լինում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: