Կգա այն օրը, երբ դուք դարձյալ կբարձրանաք Արարատը. ԴիբրովYerkir.am-ը գրում է.

Ռուս հայտնի հեռուստահաղորդավար, շոումեն Դմիտրի Դիբրովը Ворак-Медиа-ի հետ զրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:  

«Չգիտեմ, թե ով է կասկածում, որ Ցեղասպանությունը եղել է: Ես ծնվել եմ Ռոստովում, մեր քաղաքի կեսը հայեր են: Եվ մենք, իհարկե, տեսել ենք մարդկանց, որոնք Ցեղասպանության հետևանքով ապաստան են գտել Ռուսաստանում: Դա անկասկած եղել է: Ինչի՞ համար ժխտել դա, ավելի լավ չէ ուղղակի ապաշխարել»,- ասել է նա:  

Դիբրովը մեջբերել է Շառլ Ազնավուրի խոսքերը. «Տեսնես ի՞նչ է արել հայ ազգը, ինչո՞վ է այդքան բարկացրել հարևան թուրքերին»:  

«Նշանակում է հայ ազգը շատ առողջ ազգ է, որ կարողացել է վերապրել այդ ողբերգությունը և նման հարց տալ իրեն: Կարծում  եմ՝ կգա այն օրը, երբ դուք դարձյալ կբարձրանաք Արարատը»,- ասել է նա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել