Եթե Ձեզ թվում է, թե Ձեր ընտանիքում կամ պարզապես զուգընկերոջ հետ հարաբերություններում մի բան այն չէ, բայց չեք հասկանում՝ ինչ, պարզապես թերթեք համատեղ լուսանկարներով ալբոմը:
Իդեալական է, եթե նկարներում Դուք ու Ձեր զուգընկերը գրկախառնված եք: Այդ դիրքը խոսում է ներդաշնակ, վստահություն պարունակող հարաբերությունների մասին: Իսկ այ եթե նկարում գրկողը Ձեզնից մեկն է միայն, ապա մտածելու կարիք կա. այդ մեկի համար հարաբերությունը շատ ավելի թանկ է, քան մյուսի: Բայց այստեղ էլ մի բայց կա: Եթե գրկողը կանգնած է ընկերոջ հետևում ու ամուր ձեռքերի մեջ է առել նրան, ապա սա սեփականատիրական նշան է, որ կարող է նաև խանդի մասին վկայել:


Եթե լուսանկարում զույգը ձեռք ձեռքի տված է, ապա կա երկու լուծում կամ հարաբերությունները նոր-նոր են սկսվում, կամ դրանք արդեն կորցրել են իրենց կարևորությունն ու զգացվում է ռոմանտիկայի պակաս:

Եթե զույգը թևանցուկ է նկարում, ապա կարող ենք խոսել դերերի հստակ բաշխման մասին: Նա, ով տրամադրել է իր թևը, լիդերն է, մյուսը համակերպվել է դրա հետ:

Նստած դիրքում նկարները կարելի է այսպես դասակարգել: Նա, ով թեքում է գլուխը սիրելիի կողմը, առավել շատ ունի հասկացված լինելու կարիք: Նա, ով նստած ժամանակ աշխատում է հայտնվել սիրելիի մեջքի հետևում, պաշտպանւթյուն է փնտրում:

Վատագույն նշան է, երբ լուսանկարում թե՛ կինը, թե՛ տղամարդը աշխատում են չդիպչել իրար: Եթե, բացի դա, նրանցից մեկի ձեռքերը խաչված են, ապա նա նեղացած է իր զույգից ու աշխատում է ոչ միայն հեռու մնալ, այլև պաշտպանվել:

Եթե երկուսից մեկը նկարում այնպիսի դիրք ունի, ասես պատրաստվում է քայլել կամ դուրս գալ սենյակից, ապա նա ամեն վայրկյան կարող է քանդել հարաբերությունները: Աչալուրջ եղեք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել