Fact.am-ը գրում է․
Պետդուման, ուրբաթ օրը, ապրիլի 24-ին, կարող է հայտարարություն անել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի հետ կապված: Այս մասին հայտարարել է Դումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:Հաղորդում է «Росбалт» գործակալությունը:
«Հինգշաբթի մենք հանձնաժողովի նիստ կանցկացնենք նախագծի վերաբերյալ եւ այն կներկայացնենք Դումայի խորհրդի հաստատմանը: Կառաջարկենք ընդունել հայտարարություն Պետդումայի հանդիպման ժամանակ , ուրբաթ, 24 ապրիլի», – ասել է նա:
Հայտարարության նախագծում , մասնավորապես, Պետական դումային կառաջարկվի «խորին ցավակցություն հայտնել եղբայրական Հայաստանին ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, ինչպես նաեւ այլ ժողովուրդների, որոնք տուժել են Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական իրադարձությունների ընթացքում»:
«Մենք հավատում ենք, որ պատմության բարդ հարցերը պետք է լուծվեն խաղաղ միջոցներով, այդ թվում, դիվանագիտական ջանքերով՝ հանուն աշխարհում տեւական խաղաղության եւ անվտանգության հաստատման», – եզրափակել է Սլուցկին: