Fact.am-ը գրում է.
Թուրքական լրատվամիջոցները, հղում տալով Վատիկանում Թուրքիայի դեսպանությունից ստացված տեղեկությանը, հայտնում են, որ Գալիպոլիի մարտերի 100 ամյակի պետական միջոցառումներին մասնակից հյուրերի մեջ այլևս չի լինելու Վատիկանի ներկայացուցիչը:
Թուրքիայի արտգործնախարարության հրավիրյալների ցուցակում նախապես ընդգրկել էր նաև Վատիկանի եկեղեցու Արդարադատության և խաղաղության խորհրդի նախագահ կարդինալ Պետրոս Կոդվո Ափփիահ Թուրքսոնի անունը:
Այժմ արդեն նրա մասնակցությունը չեղյալ է հայտարարվել, իսկ որպես պատճառաբանություն նշվել է կարդինալի վատառողջությունը: Տեղեկացնենք, որ այն բանից հետո, երբ Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Վատիկանի Սբ. Պետրոս տաճարում մատուցվեց պատարագ, Անկարան խորհրդակցությունների նպատակով հետ կանչեց Վատիկանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեթ Փաչաջըին: