Մինչև «Ֆուլ հաուսում» հայտնվելը Գոռ Հակոբյանն Անտիվիրուսի հաղորդավարն էր, իսկ ինչով էր զբաղվում գյումրեցի տղան մինչև այդ, միգուցե շատերդ չգիտեք: Եվ ինչպես շատ ենք հանդիպում վերջերս, ամենից շատ մեծ-մեծ խոսողներն անցյալում լինում եմ նրանք, ում ծաղրում են այսօր: Գոռ Հակոբյանը գյումրեցի մի քանի տղաների հետ 2005 թ-ին առաջացած «Նոր Ծոյեր» խմբում էր, ովքեր մանր-մունր «հումորային» նախագծեր էին անում, նույնիկ իրենց ռեփ ոճում երգերի ձայնասկավառակ թողարկեցին:

Նրանց հպարտություն գլխավոր օբյեկտը համարվում է «Kov e» է տեսահոլովակը, որտեղ տղաները գլամուրային դիցուհու հետ գոմում խոզերի և կովերի պարային շարժումների ներքո կատարում են «Քամի, փչի» երգի քավրը: Նրանք նույնիսկ հանդգնեցին երկրորդ ձայնասկավառակ թողարկել, որը, ինչպես և սպասվում էր, մնաց երթուղային տաքսիների հայելիներից կախված:
Տաղանդավոր մարդկանց շնորհիվ արդեն դաջվածապատ Գոռը հայտնվեց Անտիվիրուս նախագծում, որտեղ որոշակի հաջողություններից հետո հաղորդումը Կենտրոն ՀԸ եթեր մտավ:

 

 


 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել