sn-champagneMediamonitor.am-ը գրում է.

2010 թվականին ջրասուզակները Բալթիկ ծովում  խորտակված նավի շամպայնի պահեստ գտան, որին մինչ այդ ոչ մի ձեռք չէր դիպչել: Խցանների վրայի պիտակավորման շնորհիվ հետազոտողները պնդում են, որ այդ շամպայնները շշալցվել են Veuve Clicquot Ponsardin, Heidsieck և  Juglar շամպայնի գործարաններում 1830-1840-ական թվականներին:

Ջրի մակերևույթից 50 մետր խորությամբ գտնվելը հիասքանչ պայմաններ է ստեղծել շամպայնի հնեցման համար՝ պահելով այն սառը, կայուն ջերմաստիճանով ու միանգամայն մութ վայրում: Այժմ գիտնականները ուսումնասիրում են այդ շողշողացող խմիչքի քիմիական բաղադրությունը, կատարում են բույրի ու համի փորձաքննություն ՝ պարզելու, թե անցյալում ինչպես էին շամպայն պատրաստում:

Փորձաքննության մասնակիցները Գիտությունների ազգային ակադեմիայի վարույթի ընթացքում առցանց զեկուցել են, որ այդ շամպայնը (որը հավանաբար նրանց փորձած ամենահին շամպայնն է) նկարագրել են որպես կծվահամ, ծխագույն ու պինդ խմիչք: 9% ալկոհոլ պարունակող այս շամպայնն ավելի քիչ ալկոհոլ է պարունակում քան ժամանակակից տարբերակները, որոնք հասնում են 12%-ի, որը հավանաբար պայմանավորված է պակաս արդյունավետ խմորման գործընթացով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել