Մի հատ հարց. ավելի լավ չէր՝ Ճանապարհային Ոստիկանության՝ օրենքով սահմանված տուգանքները լինեին ցածր, և նույն օրինախախտ վարորդը, գիտակցելով իր արած սխալը, ավելի հաճույքով վճարեր պետական տուգանքը, քան դրա կեսը չուզենալով ԴՆԵՐ ՃՈ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՋԵԲԸ, ինչպես որ արվում ա իրականում, մանավանդ, նույն ՃՈ աշխատակցի հիշեցում-ակնարկից` «դե էսի 20 000-ի ակտ ա», ասել կուզի` 10 000 տուր ինձ, քշի գնա... Կամ ո՞ր տրամաբանության մեջ ա տեղավորվում սխալ կայանված մեքենայի համար 80000 դրամ տուգանք սահմանելը, որը այսօր ՀՀ-ում մի ամբողջ ամսվա աշխատավարձ ա, այն դեպքում, երբ վարորդը վառելիքի և պահեստամասերի վրա սենց թե նենց ծախսում ա իր ածխատավարձի կեսը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել