Fact.am-ը գրում է.
2 ամսվա ընթացքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում ինչի է հասել մոտ 3 մլն բնակչություն, երկկողմանի շրջափակման ու պատերազմի մեջ գտնվող, տնտեսական խնդիրներ ունեցող Հայաստանի Հանրապետությունը:
Եթե ավելի հակիրճ, ապա առաջին քայլերն ու ձեռքբերումները սրանք են.
1. 2015թ. ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագը, որին իր հզորությամբ ու դատապարտման ուղերձով բացառիկ էր,
2. Կիպրոսի և Հունաստանի խորհրդարանների կողմից ցեղասպանության հանցագործության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ որոշումներ,
3. Նիդերլանդների խորհրդարանը վերահաստեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծը,
4. Չիլիի խորհրդարանը որոշում կայացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ,
5. Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից Հայոց ցեղասպանության միաձայն ճանաչման որոշումը,
6. Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող ընդունած բանաձևը,
7. Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի որոշումը Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ
8. ԵԺԿ քաղաքական ասամբլեայի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող ընդունած բանաձևը:
Ու այսքանից հետո արդյո՞ք կարելի է ասել, թե մենք հաջողություններ չենք արձանագրում…