Որևէ նոր միտք չհասկանալու առաջին պատճառը չկամենալն է: Այդու «կամք» է պետք նոր, դեռ անծանոթ բան տեսնելուց դրան թշնաբար հակազդելու պատրաստակամությունից հրաժարվելու համար: Հասկանալուն խանգարող բնազդների արգելումն այն մշակութային ճաշակն է, որ համառորեն բացակայում է քաղքենիության մոտ, ու նրանց համար երբեմն ստիպված ենք լինում կրկնել, որ գարնանը ծառերը ծաղկում են, աշնանը տերևաթափ է, մարդիկ պարբերաբար սնվում են և նման այլ մտքեր:
Ինքնատիպությունը ծաղրելը անտաղանդի հաճույքն է: Նա վատ է զգում` ինչից աղքատ է: Ստոր նախանձը, նույնիսկ չնչին իշխանության դեպքում, նրա մեջ հեգնելու պահանջ է ստեղծում: Նա ընդունում է ինքնատիպության առավելությունը, բայց համարում է այն անթույլատրելի, անարդարացիություն` իր հանդեպ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=439389712786164&set=a.112170795508059.17798.100001454160226&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



