Աշխարհի ամենաթանկ սուրճը (լուսանկարներ)Մալդիվներում և Թաիլանդում պրեմիում կարգի հյուրանոցներում առավոտյան սուրճը պատրաստում են դեռ նախորդ օրվանից: Աշխարհում ամենաթանկ խմիչքներից մեկը՝ Black Ivory Coffee-ն, որն արժե ավելի քան 1000 դոլար (1 կիլոգրամը), պատրաստում են փղերի կղանքից հավաքված հատիկներից: Հենց շնորհիվ այդ կենդանու ստամոքսահյութում անցած վերամշակման՝ սուրճը ստանում է բացառիկ փափուկ համ,- հաղորդում է Foodbeast-ը:

«Մարսողության ընթացքում փղի ստամոքսում առաջացող ֆերմենտները քայքայում են հատիկներում պարունակվող պրոտեինը, որը սուրճի դառնության գլխավոր պատճառն է: Այսպիսով, որքան քիչ է պրոտեինը, այնքան քիչ է մնում դառը համը»,- ասվում է հյուրանոցներից մեկի մամուլի հաղորդագրության մեջ:

Սկզբում փղերին կերակրում են «Արաբիկա» տեսակի սուրճի հատիկներով: Անցնելով կենդանու կերակրափողով՝ սուրճը զրկվում է պրոտեիններից և դառնությունից: Այնուհետև բնական ճանապարհով դրանք ընկնում են գետնին, իսկ հետո հավաքվում են, լվացվում և մաքրվում, որից հետո պատրաստված սուրճը մատուցվում է հանգստացողներին:

Հյուրանոցների հաճախորդների խոսքերով՝ Black Ivory-ն իսկապես անսպասելի հաճելի համ ունի:

article-0-16646E4E000005DC-330_306x443

article-0-1664CBEC000005DC-379_306x440

article-0-16646D96000005DC-41_634x435

article-0-1664CD62000005DC-362_634x448

article-0-16647015000005DC-46_634x500

article-0-166476B2000005DC-315_634x486

article-0-16646C41000005DC-488_634x479

article-0-16648111000005DC-392_634x463

Coffeffff

Coffeeee

kaffee-liebe-geht-durch-den-elefantenmagen-41-43986976

article-0-1664776C000005DC-516_634x492

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել